Լոնդոնը, Բանգկոկը և Փարիզը MasterCard ընկերության ամենամյա ուսումնասիրության համաձայն' զբոսածրջության համար ամենահայտնի քաղաքների վարկանիշում առաջին տեղն են զբաղեցրել, գրում է Independent թերթը:

 

 

Միևնույն ժամանակ, Լոնդոնը վերջին յոթ տարվա ընթացքում հինգերորդ անգամ հաղթում է այդ վարկանիշում: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն' 2015 թ. Լոնդոն կայցելի 18,8 մլն մարդ, ովքեր բրիտանական մայրաքաղքում կծախսեն մոտ £ 13.3 մլրդ ($ 20 մլրդ):

 

 

Միջազգային զբոսաշրջության երկրորդ ամենահայտնի քաղաքը կլինի Բանգկոկը' այնտեղ կմեկնի 18.2 մլն այցելու: Լոնդոնի մշտական մրցակիցը' Փարիզը, ըստ կանխատեսումների, կունենա 2 մլն-ով քիչ այցելու' 16.06 մլն:

 

 

2015-ին ամենաշատ այցելած քաղաքների թոփում են Դուբայը, Ստամբուլը, Նյու Յորքը, Սինգապուրը, Կուալա Լումպուրը, Սեուլը և Հոնկոնգը: