Կրունկների ճաքերն ամենատհաճ խնդիրներից են, որն անհարմարություն են առաջացնում ցանկացած, նույնիսկ ամենահարմար կոշիկ հագնելիս: Սակայն ժողովրդական բաղադրատոմսերի շարքում կան մի քանիսը, որոնք կօգնեն ազատվել ձանձրացնող ճաքերից:
Դիմակ կարտոֆիլից
Կրունկների խորը ճաքերի դեպքում հարկավոր է քնելուց առաջ դրանց վրա դնել եփած կարտոֆիլից սարքած շիլա՝ թողնելով 15-30 րոպե: Այս գործողությունը պետք է անել կրկնել ամեն օր, մեկ ամսվա ընթացքում:
Դիմակ խնձորից
Պտուղը խորանարդաձեւ կտրատել, ոչ մեծ քանակությամբ կաթի մեջ եփել՝ մինչեւ շիլա դառնալը: Հաստ շերտով քսել կրունկների ճաքերին: Ծածկել անձեռոցիկով կամ մարլյայե կտորով: Պահել 40 րոպե:
Դիմակ մեղրից
Բամբակաթղթե կտորի վրա մի փոքր մեղր քսել եւ դնել ճաքերի վրա: Այն կարելի է թողնել ամբողջ գիշեր՝ փաթաթելով կտորով: Առավոտյան այն հարկավոր է լվանալ գոլ ջրով:
Երիցուկով վաննա
Երիցուկի թուրմով տաք վաննա պատրաստել. 1 ճաշի գդալ չոր երիցուկը եփել 0.5-1 լիտր եռացրած ջրով: Կրունկները լուծույթի մեջ պահել 15 րոպե:
Վրեժ Հովսեփյան