Լսեցե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծո օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։
«Իմ ինչի՞ն են պետք ձեր անհամար զոհաբերությունները, ես կշտացել եմ ձեր ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արյունը չէ, որ ուզում եմ, և ոչ էլ այն, որ գաք ու կանգնեք իմ առաջ։ Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակեք կոխոտել իմ գավիթները։
Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։
Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին։

 


Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, օգնությաʹն հասեք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, պաշտպանեʹք այրու իրավունք։
Եկե՛ք խոսենք իրար հետ, -ասում է Տերը.- եթե նույնիսկ ձեր մեղքերը արյան պես կարմիր լինեն, ապա ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, բրդի պես սպիտակ կդարձնեմ:
Եթե հոժար լինեք ու լսեք ինձ, կճաշակեք երկրի բարիքները.
իսկ եթե չկամենաք ինձ լսել, սրի տակ կհայտնվեք»:
(հատված Եսայու մարգարեության առաջին գլխից)

 

 

 


Ռուբեն աբեղա Զարգարյան