Ընտրություններից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շարունակական հարձակումները հայերի, լրագրողների, միջազգային լրատվամիջոցների նկատմամբ մի բանի մասին են խոսում. Թուրքիան շարունակում է մնալ բռնապետական երկիր, և Եվրոպայի դռները թակող այս երկիրը պատրաստ չէ մուտք գործել եվրոպական ընտանիք: Ազգային փոքրամասնությունները, ազատ խոսքը այս երկրում մշտապես ճնշումների թիրախ են, իսկ ժողովրդավարությունը՝ լոկ իմիտացիա։
Չնայած թուրքերի՝ ազատությունների ու ժողովրդավարության ձգտումներին, նման ղեկավարներով անհնար է հասնել դրան։ Առաջիկա ընտրություններն էլ լավ առիթ են, որ էրդողանները փոխորինվեն առավել առողջ ուժերով։
Կարեն Ավագյան