Բոգդան Միրզաջանի Կնունյանցը (հեղափոխական ծածկանունները՝ Ռուսով, Ռուբեն, Ռադին-Պետրով, Բակինեց, Կավկազեց), ծնվել է 1878 թվականին, Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի Ջամիաթ գյուղում (այժմյան Արցախի Հանրապետություն), եղել է բոլշևիկյան կուսակցության ականավոր գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական։

 

Կոմունիստական կուսակցության ականավոր գործիչ Բոգդան Կնունյանցը հեղափոխականների սոցիալ-դեմոկրատների ավագ սերնդի այն ներկայացուցիչներից է, ովքեր 19 դարավերջերին և 20 դարի սկզբրներին Լենինի ղեկավարությամբ պայքարում էին մարքսիստական-լենինյան կուսակցությանը նոր որակ հաղորդելու ու նոր ասելիքով կուսակցություն ստեղծելու համար:
Նախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում (1886— 1895)։ 1896-ին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ 1897-ին ընդգրկվել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ։ 1897-ին Կնունյանցը անդամագրվել է Կոմունիստական կուսակցության շարքերը։ Բոգդանը 1900-ին Ռուսաստանի հեղափոխական երիտասարդության պատվիրակության կողմից Բեռլինում մասնակցել է գերմանական սոցիալ-դեմոկատական շարժման հիմնադիր և ղեկավար Վիլհեմ Լիբկնեխտի թաղմանը։

 

1901-ին Կնունյանցն աքսորվել է Բաքու, որտեղ դարձել է ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեի ղեկավարներից մեկը։ Ստեփան Շահումյանի, Ա. Զուրաբյանի և մյուսների հետ 1902 թվականին հիմնադրել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթը։ Հայ սոցիալ-դեմոկրատները ազդարարում էին, որ իրենց միությունը հանդիսանում է ՌՍԴԲԿ մի ճյուղ, որը կռվելու է հանուն Ռուսաստանի պրոլետարիատի շահերի ընդհանրապես և հայկականի՝ մասնավորապես։ Մանիֆեստում առաջ են քաշված եղել սոցիալական հեղափոխության, միապետական-բուրժուական կարգերը տապալելու, արտադրության միջոցների մասնավոր սեփականության և սոցիալական անհավասարության վերացման խնդիրներ։ Ազգային հարցում մանիֆեստը պահանջում էր կազմակերպել բոլոր ազգերի սոցիալ-դեմոկրատների միասնական կուսակցություն, հասնել ազգերի իրավահավասարության, նրանց քաղաքական ազատության ու ինքնորոշման։

 

Կնունյանցը 1903թվականին մասնակցել է Կովկասի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների 1-ին համագումարին և Բաքվի կոմիտեի կողմից ընտրվել Կովկասյան միութենական կոմիտեի անդամ ու ՌՄԴԲԿ 2-րդ համագումարի պատգամավոր։ Համագումարում ծանոթացել է Լենինի հետ և բազմաթիվ ելույթներով հանդես եկել ի պաշտպանություն հեղափոխական մարքսիզմի և լենինյան-իսկրայական գծի։
1899 թ. Կնունյանցը հեռացվում ինստիտուտից։ Մեկ տարի ընդմիջումից հետո նրան հաջողվում է վերականգնել իր իրավունքներր և շուտով դառնում է Պետերբուրգի ուսանողական հեղափոխական կազմակերպության բյուրոյի անդամ:

 

Բ. Կնունյանցի գործունեությունը չէր սահմանափակվում միայն Բաքվով։ Նա պարտիական հանձնարարություններով հաճախակի լինում էր Թիֆլիսում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Շուշիում:
1904 թ. հունվարին Բ. Կնունյանցը Մոսկվայում էր, որտեղ ղեկավար աշխատանք էր տանում որպես Մոսկվայի կոմիտեի անդամ։ Բայց փետրվարին նա ձերբակալվում է և 14-ամյա բանտարկությունից հետո կանգնում դատարանի առաջ։ Հաշվի առնելով երկրում տիրող հեղափոխական իրադրությունը և կատարելով կուսակցության հանձնարուրությունը, Կնունյանցը դատարանում հրապարակած իր ելույթով մերկացնում է ցարական իշխանություններին:
19-րդ դարի վերջին ռուսական սոցիալ-դեմոկրատների շրջանում գոյություն ունեցող գաղափարական տարաձայնությունների և կազմակերպական անջատվածության պայմաններում չափազանց դժվար Էր ստեղծել բանվոր դասակարգի միասնական մարքսիստական կուսակցություն։ Լենինը միասնական կուսակցության ստեղծման համար առաջին գործնական քայլը համարում Էր Համառուսական քաղաքական լրագրի ստեղծումը, ահա դրանով էր պայմանավորաված «Իսկրա» թերթի հրապարակման անհրաժեշտությունը' 1900 թվականի դեկտեմբերի 24-ին։

 

Համագումարից Հետո Բ. Կնունյանցը որոշ ժամանակ ապրում էր Ժնևում և աշխատակցում «Իսկրային»։ Միաժամանակ նա կապ է հաստատում Ժնևի հեղափոխական հայ ուսանող երիտասարդության հետ և նրանցից կազմակերպում սոցիալ-դեմոկրատական խմբակ։
Կնույնանցը լայն գործունեություն է ծավալել Կովկասում Դաշնակցության դիրքերի ամրապնդման դեմ' ամեն միջոց ծառայեցնելով բոլշևիկների գաղափարախոսության տարածմանը:
20-րդ դարի սկզբին հայկական մշակութային միությունների, դպրոցների, մամուլի, մտավորականության դեմ իրականացվող բռնությունները ցարական ապարատի կողմից արտահայտվեցին նոր թափով։ 1903թ.-ի հունիսի 12-ին ցար Նիկոլայ II-ը Գոլիցինի սադրանքով ստորագրում է հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը։
Հայապահպանության և եկեղեցու ունեցվածքը վերադարձնելու խնդրում ակտիվ գործունեություն ծավալեցին հայ ազգային կուսակցությունները, մասնավորապես' Հայ հեղափոխական դաշնակցություն և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։ Այդ օրերին ընդհատակում հրատարակվող մարքսիստական «Իսկրա» թերթում լույս տեսավ Բոգդան Կնունյանցի «Նոր կողոպուտ» հոդվածը, որտեղ նա մերկացնում էր ցարական իշխանությունների ավազակությունը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Հայ ժողովրդի միահամուռ դիմադրությունը, առանց կուսակցական և գաղափարական բնորոշումների, հարկադրեցին ցարական կառավարությանը հրաժարվել հակահայ բացահայտ դիրքորոշումից։ Իշխանությունները վերադարձրին եկեղեցական գույքը և 1905թ.-ի օգոստոսի 1-ի հրովարտակով չեղյալ հայտարարեցին 1903թ.-ի հունիսի 12-ի օրենքը։
Բոգդան Կնունյանցն ասել է, որ ցարական կառավարման ապարատն այդ օրենքը հրատարակել էր հատուկ հաշվի առնելով տարածաշրջանային հեղափոխական շարժման վերելքի միտումները կանխելու համար' նպատակ ունենալով ջլատել հեղափոխական ուժերը, բայց ստացվել է հակառակը, դա ունեցավ համախմբող բնույթ։

 

1904 թ. հունվարին Բ. Կնունյանցը տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ղեկավար աշխատանք էր կատա֊րում որպես ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի անդամ։ Բայց փետրվարին նա ձերբակալվում է և 14-ամյա բանտարկությունից հետո կանգնում դատարանի առաջ։ Հաշվի առնելով երկրում տիրող հեղափոխական իրադրությունը և կատարելով կուսակցության հանձնարարությունը' ՌՍԴԲ Կենտկոմին հաջողվում է Կնունյանցին դատավարությունից հետո շուտով հանել բանտից։ Նա անցնում է արտասահման, որտեղ այդ ժամանակ հրավիրված էր կուսակցության 3-րդ համագումարը։
Արտասահամանում Բ. Կնունյանցը երկար չի մնում։ 1905 թվականի ամռանը նա արդեն գտնվում էր Կովկասում, ապա Կենտկոմի հանձնարարությամբ լինում է Ռուսաստանի մի շարք քաղաքներում և մեկնում Պետերբուրգ' կուսակցական աշխատանքի։

 

1905 թվականին' հեղոփախության եռուն շրջանում, Կնունյանցը ամենավառ ու նվիրյալ գործիչներից մեկն է համարվում:
1907 թվականին, երբ Կնունյանցր գտնվում էր Բեռ֊լինում, ընտրվում է 2-րդ Ինտերնացիոնալի Շտուտգարդտի կոնգրեսի պատգամավոր։ Ապա մասնակցում է ՌՍԴԲԿ 4 կոնֆերանսի աշխատավորներին, այնուհետև մեկնում է Բաքու։ Բաքվում վատառողջ Կնունյանցը հեռանում է կուսակցական ընդհատակից' միշտ մնալով որպես իսկական հեղափոխական, ցարիզմի և բուրժուազիայի անհաշտ թշնամի։

 

1910 թվականի սեպտեմբերի 29-ի ն Բոգդան Կնունյանցը մատնությամբ ձերբակալվում է։ Մինչև գործի քննությունը, առանց այդ էլ խիստ քայքայված առողջությամբ՝ նա վարակվում է որովայնի տիֆով և 1911 թ. մայիսի 14-ին վախճանվում բանտի հիվանդանոցում սրտի կաթվածից։

 

 

Լևոն Հովասափյան