«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17- րդ հոդվածով կարգավորվում են շրջակա միջավայրին հասցվելիք վնասի և դրա հատուցումը հաշվարկելու հարաբերությունները: Նախատեսվող գործունեության նախնական' շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնելու փուլում տնտեսական վնասը հաշվարկելու և հատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով կառավարությունն իր ս.թ. մայիսի 27- ի նիստում ընդունել է «Շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի և հատուցման կարգը» որոշումը:

 


Հնարավոր տնտեսական վնասի և հատուցման հաշվարկն իրականացնում է ձեռնարկողը: Հաշվարկի հիմքում դրված է բնական պաշարների և շրջակա միջավայրի դեգրադացման տնտեսական արժեքի գնահատման հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությունը: Հնարավոր տնտեսական վնասը հաշվարկվում է ՎՏ= ՀԱԳ + ՋԱԳ + ՕԱԳ որտեղ' ՎՏ –ն հնարավոր տնտեսական վնասն է դրամային արտահայտությամբ, ՀԱԳ- ը հողային պաշարի վրա տնտեսական գործունեության հետևանքով պատճառված վնասի ազդեցության արժեքային գնահատումն է, որը հաշվարկվում է ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25- ի հմ.92-Ն որոշման համաձայն.

 


ՋԱԳ- ը ջրային պաշարի վրա տնտեսական գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցության հետևանքով պատճառված վնասի ազդեցության հետևանքով պատճառված վնասի ազդեցության արժեքային գնահատումն է, որը հաշվարկվում է ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 14- ի հմ.1110-Ն որոշման համաձայն. ՕԱԳ-ը մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության հետևանքով պատճառված վնասի ազդեցության գնահատումն է, որը հաշվարկվում է ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25- ի հմ.91-Ն որոշման համաձայն:

 


Հնարավոր տնտեսական վնասի հաշվարկները ներառվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/ հաշվետվությունում: ՀՀ կառավարության որոշումը սահմանում է նաև շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման կարգը: Հատուցման վճարների հաշվարկները նույնպես ներառվում են ՇՄԱԳ հաշվետվությունում:

 


Ակնկալվում է, որ որոշման իրականացումը կնպաստի նախատեսվող գործունեության' շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ժամանակ ընտրել տնտեսապես առավել արդյունավետ տարբերակը, ինչի արդյունքում կկայացվեն ճիշտ որոշումներ:

 

 

 


Տնտեսական անկյուն