Երեխան ծնվում է սիրված լինելու անհրաժեշտությամբ և այդ առումով ողջ կյանքը մնում է երեխա...
Ամեն տարի նույն օրը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները, Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, երեխաների պաշտպանության օրը, փոքրիկների համար իսկական տոն են կազմակերպում, ոչ միայն Երևան քաղաքում, այլ տարբեր մարզերում: Այս տարի մի փոքր երկար էր ճանապարհ, երկար, բայց ոչ ձանձրալի: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի, ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի հետ ուղևորվեցինք դեպի Գյումրի: Գյումրիում օրը տոնական էր, ամեն քայլին կհանդիպեիր գյումրեցի փոքրիկ հրաշքների, որոնց աչքերում արև կար, կանաչ պայծառ արև...
Երբ տեղ հասանք, Յոթ վերք եկեղեցու բակում, երկու, հազիվ 4-5 տարեկան տղաներ, տեսնելով Տ. Պետրոսին մոտեցան, գլխարկները հանեցին, խոնարհաբար մոտեցան Տ. Հորն ու' օրհնեցեք Տ. Հայր... Ապշել էի... Դա խոսում էր նրանց հոգևոր դաստիրակության մասին: Մի պահ լռեցի, ոգևորված էի, որ ամեն բան այո', կորած չէ, մեր մատաղ սերունդը մոտեցման, դաստիարակության, սիրո, աստվածային շնորհն ու Աստծո ներկայության, հոգևորի ուժն ու ներկայությունը կրում է իր հոգում... Գյումրի այցելության նօպատակը, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի, անապահով երեխաների օրը էլ ավելի տոնական, ուրախություն պարգևելն էր, որը ոչ միայն ստացվեց մեզ, այլ ամեն փոքրիկի հայացքում, այն տեսալի էր...
Երջանկություն, որ ամեն փոքրիկ պետք է ապրի ու ապրում է իր կողքին ապրող բարի մարդկանց օգնությամբ: Փոքրիկների համար նվերներ, (հագուստ, քաղցրավենիք, գրենական պիտույքներ) էին պատրաստել Արարատյան Հայրապետական Թեմը: Փոքրիկներն էլ իրենց հանդես-միջոցառմամբ ուրախացրեցին ներկաներին: ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը իր խոսքում ասաց, որ նմանատիպ միջոցառումներ դեռ շատ կլինեն, մենք, մեր Արարատյան Հայրապետական Թեմով, մեր Սրբազան Հոր օրհնությամբ ու միջամտությամբ, Տ. Պետրոսի և ԱՀԹ երիտասարդների հետ շատ ու շատ միջոցառումներ ենք արդեն իրականացրել, օգնություն ենք տարել սահմանամերձ Ճամբարակ, Այգեպար, Մենք մեր զինվորի կողքին ենք, Թեմի մի շարք անապահով ընտանիքներին ամեն անգամ օգնություն ենք բաժանում: Նաև Շուշան Պետրոսյանը իր խոսքում ասաց, որ մեր այս գեղեցիկ նախաձեռնությանը մասնակցում են նաև անհատ բարերարներ, ովքեր մշտապես ԱՀԹ-ի կողքին են...
Հրաժեշտից հետո, հետ ճանապարհին Տ. Պետրոսը մեզ անակնկալ ուներ: Գնացինք Աշտարակի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի, երիտասարդներից կային մարդիկ, ովքեր դեռ չէին եղել Ս. Գևորգ եկեղեցում: Անակնկալ-ուխտը Աստծո օրհնությամբ ի կատար ածվեց... Աստծո օրհնությամբ մենք շարունակում ենք ապրել' հաղթել... Ու թող ամեն բացվող այգաբաց միմիայն ավետաբեր լինի ու թող որ նման բարեգործական միջոցառումներ շատ լինեն... իսկ որ ամենակարևորն է, թող մեր հայրենակիցները, այնքան լավ ապրեն, որ բարեգործության անհրաժեշտություն չնկատվի:
Արթուր Հայրապետյան