Ավանդական չինական բժշկության մեջ մեծ ուշադրություն է դարձվում ջրի ջերմաստիճանին, որն ըմպում ենք: Ջրի ջերմաստիճանը շատ կարևոր է օրգանիզմի համար:
Ինչպես օգտագործած ջրի քանակից զատ պետք է կարևորել սառը, թե տաք ջուր ենք ըմպում: Սառը ջուրը պետք է լինի սենյակի ջերմաստիճանից փոքրի ինչ զով, իսկ տաք ջուրը' փոքր-ինչ ջերմ: Ծայրահեղ ջերմաստիճանների ջուրը խորհուրդ չի տրվում օգտագործել:
Երբ սառը ջուր ըմպել

 

Մարզվելիս
Ֆիզիկական ակտիվության ժամանակ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, և քրտնարտադրությունն այն միջոցն է, որով օրգանիզմը հովանում է: Մարմինը ջրազրկվում է, և պետք է վերականգնել հեղուկի քանակը: Մարզումների ժամանակ սառը ջուր ըմպելիս մարմինը պահպանում է խոնավությունը և զովանում: Իհարկե՝ այն պետք է խմել ոչ մեծ քանակով:
Ցնցումների ժամանակ
Ջերմության ժամանակ սառը ջուր ըմպելը մարմինը հովացնելու եղանակներից է: Կարևոր է անհրաժեշտ քանակությամբ ջուր ըմպել, որպեսզի մարմինը պայքարի բորբոքման դեմ:

 

Նիհարելիս
Սառը ջուրը կարող է արագացնել նյութափոխանակությունը և օգնել օրական ավելորդ 70 կալորիա կորցնելուն:
Երբ տաք ջուր ըմպել
Մարսելու ժամանակ
Ըստ չինական բժշկության' տաք ջուրն առավոտյան կարող է նպաստել մարսողության կարգավորմանը: Եթե ուտելուց հետո սառը ջուր եք ըմպում, օրգանիզմի համար ավելի բարդ է դառնում մարսել ընդունած սնունդը:

 

Ցավի ժամանակ
Եթե գլխացավ կամ բորբոքում եք ունենում, ավելի լավ է՝ տաք ջուր ըմպեք, քանի որ դա խթանում է արյան շրջանառությունը: Այն օգնում է նաև դաշտանային ցավերի ժամանակ:
Փորկապություն
Փոքր-ինչ տաք ջուրը ճիշտ տարբերակ է փորկապության ժամանակ, որի պատճառ կարող է լինել նաև ջրի պակասությունն օրգանիզմում:

 

Վրեժ Հովսեփյան