Սաուդյան Արաբիայի խոշորագույն քաղաք-սրբավայրերից մեկում՝ Մեքքայում, կառուցվելու է աշխարհի ամենամեծ հյուրանոցը՝ «Քուդայի աշտարակները», որը զբաղեցնելու է 1.4 մլն ք/մ ընդհանուր մակերեսով տարածք, բաղկացած է լինելու 12 առանձին աշտարակներից, ունենալու է թվով 10 հազար հյուրանոցային համար, 70 ռեստորան: Արդենիսկ հայտնի է, որ հյուրանոցի 5 հարկերն անժամկետ և անսահմանափակ օգտագործման են տրամադրվելու արքայական ընտանիքի անդամներին:

 

Իսկ ամենաուշագրավն այն է, որ 3.5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով հյուրանոցային համալիրի կառուցումն իրականացնելու է Saudi Binladen Group (SBG) շինարարական ընկերությունը, որը ներկայում ղեկավարում է «Ալ Կաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բին Լադենի եղբայրը՝ Բաքր բին Լադենը...

 

 




Արմեն Պետրոսյան