Արշակունյաց դինաստիայի անկումից հետո, մեր ազգի ծառը այս 1500-տարի է պտուղ չի տալիս, չհաշված մի քանի կիսահաս մրգերից: Այդ մի երկու պտուղն էլ ի նկատի ունեմ Բագրատունյաց չմիավորված թագավորությունն ու Կիլիկիայի թագավորությունը:

 

Կոտորվեցինք այս երկար ժամանակահատվածում էլ ջրել, էլ թրիքի պարարտանյութ տալ, էլ հոգևոր աղոթքով ոգեշնչել, մեկ է այս ծառը փտախտով է հիվանդացած: Պետք է ավելացնեմ նաև, որ այս ժամանակահատվածում է հատկապես հայ մարդը ծնել իր մեծագույն հանճարներին, ինչպիսիք են Մաշտոցը, Նարեկացին, Պարույր Հայկազնը, Դավիդ Անհաղթը, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Անանիա Շիրակացին և այլոք, բայց ճար ու հնար չեղավ փտախտով հիվանդ այս ծառը փրկելու համար: Հիմա մենք, համաշխարհային այս մեծությունների կողքին ովքեր ե՞նք, որ կարողանանք իրավիճակը փոխել:

 

Ես պատկերացնում եմ, թե Աստվածային ինչպիսի միջամտություններ պետք է լինեն, որ այս անդամալույծ ու կիսամեռ ազգին տեղից կարողանա շարժել:
Տեր Աստված, տեսնում եմ, որ քո վիճակն էլ վիճակ չի... աղաչում եմ քեզ, արի էս քարը փեշիցդ թափի ու թող, որ սրանք հանգիստ մեռնեն... մեկ է, այս անհույս և դատապարտված հիվանդին բուժում չկա:

 

Հրանտ Ավետիսյան