Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման այս չարաբստիկ որոշումը կայացվեց, որովհետև «ԳազպրոմԱրմենիան» հանգիստ, առանց լուրջ բողոքների, ընդվզումների կուլ տվեց գազի թանկացումը, զարմանալիորեն շատ հանգիստ:

 

Մինչդեռ այնտեղ ավելի անհասկանալի երևույթներ ու շատ ստվեր կա…Իսկ ընդհանուր առմամբ, այն ինչ հիմա ասվում է ՀԷՑ-ին շռայլությունների, յուրացումների, անկազմակերպվածության, վատնումների, կասկածելի գործարքների վերաբերյալ, նույնությամբ վերաբերում է նաև իրենց: Ուստի «ԳազպրոմԱրմենիայի» ղեկավարները ևս, որոնք հսկայական անձնական կարողություններ են կուտակել, պետք է արդեն խորհեն, մտածեն ու սկսեն կարգավորել ու մտածել նաև պետության և ՀՀ քաղաքացիների բարօրության մասին:

 

Արդեն սթափվելու ժամանակն է…Գուցե նաև ուշացել է…
Հայկական շուստրիությունը պաշտոնի ընձեռած հնարավորություններից քաղել, օգտվել մինչև վերջին կաթիլը անձնականի համար, պետք է գոնե աստիճանաբար արդեն փոխարինինվի պետական մտածողությամբ…Հայաստանում պետական մակարդակով արդեն պետք ձևավորել նման մթնոլորտ, որպեսզի յուրաքանչյուր չարաշահող իմանա, որ դամոկլյան սրի նման գլխին կանգնած են օրենքը և պետական մտածողությամբ աշխատող իրավապահները:

 

Ռոբերտ Մելքոնյան