Ուկրաինայի բնապահպանության նախարար Իգոր Շևչենկոն իր facebook-յան էջում գրել է."Եվս մեկ ՄԵՐԻՏՈԿՐԱՏ պաշտոն ստացավ Ուկրաինայում.Մ.Սաահաշվիլին՝Օդեսայի նահանգապետն է"...
Քիչ առաջ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հաստատել են,որ երկրի կառավարությունից ԻՐՈՔ այդպիսի առջարկ են ստացել...

 


Հ.Գ.Այս նշանակումով Ուկրաինան կվատթարացնի հարաբերությունները Վրաստանի հետ,որտեղ երկրի նախկին նախագահի նկատմամբ մի քանի քրեական գործեր են հարուցված և նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում...Այս նշանակումով էլ ավելի կվատանան ռուս-ուկրաինական հարաբերությունները...ՌԴ նախագահ Վ.Պուտինը 2008թ. օգոստոսից հետո Վրաստանի նախկին նախագահին համարում է իր "գլխավոր" թշնամիներից մեկը և երբևէ չի թաքցրել իր հակակրանքը այս անձի նկատմամբ...Հավելեմ,որ իր կառավարման տարիներին,հիմա առավել ևս Մ.Սաակաշվիլին չի թաքցրել իր "սերը" թուրքերի և կովկասյան սպիտակ և սև մանր կճղակավորների հանդեպ՝Վրաստանը դարձնելով թուրք-ազերիական շահերի սպասարկող...

 


Օդեսան՝Ուկրաինայի հարավ-արևմուտքում գտնվող ամենամեծ քաղաք-նավահանգիստն է,որտեղ ԲԱՎԱԿԱՆ ուժեղ դիրքեր ունեն ռուսամետ ուժերը...Երբ անցյալ տարի մայիսի 2-ին նրանք փորձեցին Օդեսան "դուրս բերել" Կիևի ենթակայությունից,ինչպես մինչ այդ դուրս էին բերվել Դոնեցկը և Լուգանսկը,ուկրաինացի ազգայնականները և ոստիկանությունը գրավեցին ռուսամետների կենտրոնը՝Օդեսայի Արհմիությունների տունը և կոտորած կազմակերպեցին...42 մարդ մահացավ Կիևի կողմից անցկացված "հակաահաբեկչական" գործողության ժամանակ...

 

Դեպքերից ՄԵԿ տարի անց Ուկրաինայի իշխանությունները Օդեսայի նահանգապետ են նշանակում իր ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ հայացքներով հայտնի Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիին...Տեսնես ի՞նչ արժեքավոր խորհուրդներ է տվել Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյին նրա ԽՈՀՐԴԱԿԱՆ Մ.Սաակաշվիլին,որ արժանացել է երկրի ամենազարգացած և ընդդիմադիր տարածաշրջաններից մեկը ղեկավարելու պատվին...

 

 

 

 

Գագիկ Համբարյան