Ընդիմության կոլապսը հաճախ ծնում է նոր քաղաքական շոումեններ, սակայն վերջիններիս հեղինակային շոուները հիմնականում ունենում են թույլ բովանդակություն: Քաղաքական պարպուրդի պայմաններում նման երևույթների առկայությունը տրամաբանական է:
Նմանօրինակ թատերական բեմադրությունների ակնաատես եղանք պետբյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումների ժամանակ:

 

Վերջին օրերին Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորական անձնակազմը մեկը մյուսին հերթ չտալով' լսումների ժամանակ, աղմուկ էին բաձրաձրել, թե որոշ երեխաների մանկատներից տանում են և օրավարձով ստիպում մուրացկանություն անել: ԲՀԿ-ականները միայն հայտարարում են թե գիտեն կոնկրետ անուններ և այլն, բայց ոչ մի փաստ չեն ներկայացնում:
Տրմաբանական է, որ Բարգավաճը խոսում է մուրացկանների թեմայով, սակայն արդյո՞ք սա այն հարցն էր, որը պետք է օգտագործվեր քաղաքական «տարադրամներ» հավաքելու համար:
Այստեղ երկու հետաքրքիր դիտարկում կա:

 

Նախ պետք է հասկանալ, եթե ԲՀԿ-ն տեղյակ էր այս սկանդալի բոլոր մանրամասնություններից, ապա ինչու՞ վաղուց չէր խոսում դրա մասին… թաքցնու՞մ էր: Չէ որ սա հանցագործություն է, և եթե պատգամավորները տեղեկացված էին դրա մասին, ապա պետք էր այն ավելի վաղ ներկայացնել:
Եվ երկրորդ: Ստացվում է, որ տեղյակ լինելով հանցագործությունների մասին, ԲՀԿ-ական պատգամավորները պարտադիր ներկայացնում են կառավարության կատարողականի վերաբերյալ քննարկումների ժամանակ: Իսկ միթե ուրիշ հարմար պահ հնարավոր չէր գտնել:

 

Դե հասկանալի է, որ որոշ ուժեր հանրային ցանկացած թեմա դիտարկում են որպես հերթական շոուի պոտենցյալ սցենար:
Լավ, ենթադրենք թե Բարգավաճը ցանկանում է այս հարցին անհապաղ լուծում տալ: Այդ դեպքում ևս մի հարց: Սոցապ նախարարությունը արդեն մի քանի օր է հայտարարում է, որ նմանօրինակ ինֆորմացիայի չի տիրապետուm, իսկ ինչու՞ խորհրդարանի «Ռոբին Հուդ» խմբակցությունից, ոչ ոք փաստեր չի ներկայացնում, թե հարգելի նախարարություն, ահա թե ի՞նչ, որտե՞ղ և ե՞րբ են կատարում հանցագործությունները:
Կարծում եմ, որ պատգամավորների ամեն հայտարարություն պետք է հիմնավորված լինի, որպեսզի հետո այնպես չստացվի, որ ոմն պոտենցյալ ընտրող, սովետական միության ժամանակ պահեստապետ աշխատած Գարեգին պապիկը, ինչ որ բան էր լսել ականջի ծայրով, իսկ համարձակ ԲՀԿ-ական պատգամավորներն էլ խոստացել էին բարձրաձայնել:

 

Կարեն Մկոյան