Մի շատ հետաքրքիր բան հիշեցի 1988թ-ից։

 

Երբ հանրահավաքները լայն թափ ստացան, բնականաբար, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ սկսեցին արգելել իրենց աշխատակիցներին մասնակցել այդ հանրահավաքներին։ Եվ ժողովուրդը մի հետաքրքիր բան մտածեց' նման կազմակերպությունների դռների դիմաց ամեն օր խոտ էին դնում։ Հիմա ասածս ինչ է։ Եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրական եզրակացություն տա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, ապա պետք է Ռոբերտ Նազարյանի և այդ հանձնաժողովի անդամների բնակարանների դռների առաջ խոտն անպակաս լինի։ Նույնը վերաբերում է ԱԺ բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ կքվեարկեն այդ օրինագծին։

 

Կարեն Քոչարյան