«Երեխաներին մանկատներից վարձով վերցնում են ու ստիպում են, որ մուրացկանություն անի»,- երեկ ԱԺ-ում Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ ասեց Նաիռա Զուրաբյանը և հավելեց, որ որպես այդպիսին փաստեր չունի: Ի՞նչ է ստացվում, առանց փաստեր անհիմն հայտարարություն է արվում, որը շատ անհանգստացնող է:ԱԺ-ում այսպիսի Հայտարարություն անելուց առաջ պետք է փաստեր հավաքել: Օրինակ՝ հետևել մուրացիկ երեխաներին կամ մոտենալ նրանց ու հարցնել որտեղ են ապրում և այլն...
Այսպես թե այնպես հիմա ոստիկանությունը պարտավոր է այդ հայտարարության հիմքով հետաքննություն սկսել, ոնց էլ չլինի քրեական գործի մասին հաղորդում տվողը պատգամավոր է ու այդ հայտարարությունը ոչ թե իր կուսակցության կուլիսներում է արել, այլ ԱԺ-ում՝ ՄԻՊ պաշտպանի հետ զրույցում: Դա տեսել են միջազգային կառույցները, իսկ թրաֆիկինգը հանցավոր գործունեություն է: Հիմա մենք ստիպված պետք է ապացուցենք, որ մանկատան երեխաների շահագործում տեղի չի ունեցել ու տեղի չի ունենում:
Այսպես է, որ երկու հատ ավել դիվիդենտի համար անհիմն բառեր են ասում ու հետևանքները մնում են ոչ թե հայտարարություն անողի ուսերին այլ տարբեր կառույցների: Մյուս կողմից վատ չի թող մի հատ այդ ոլորտը ստուգեն:
Հ.Գ. ԱԺ-ն զվարճանքների կամ սեփական մտքերը անհիմն գեներացնելու կոնտրոն չէ:
Էդգար Խաչատրյան