Մեր անտրամաբանական իրականության դրսևորումներից մեկը
Ուրեմն, ժառանգության մասին ՀՀ օրենքով ժառանգը ժառանգությունը ստանալու համար պետք է դիմի նոտարին ժառանգության սեփականատիրոջ (օրինակ, ծնողների) մահից 6 ամսվա ընթացքում: Եթե ժամկետը խախտված է, և դիմումը ներկայացվում է, ենթադրենք, 8 ամիս հետո, ապա օրենքը նորտարին արգելում է բացել ժառանգության գործ, և ժառանգի՝ ժառանգությունը ստանալու իրավունքը վերականգնում է դատարանը: Այստեղ են ասել՝ իմմմմմմմա՞ստը:
Ժառանգը դադարու՞մ է ժառանգ լինելուց ծնողների մահից 6 ամիս հետո: Իհարկե ոչ: Կարող է այդ ժառանգը ՌԴ-ում կալանավորված է, և չի կարողանում 6 ամսյա ժամկետում գալ Հայաստան և ստանալ ծնողներից մնացած ժառանգությունը: Նա գալիս է 2 տարի հետ, և ի՞նչ. պետությունն ասում է՝ ժամկետը խախված է, գնացեք դատարան, թող դատարանը վերականգնի ժառանգություն ստանալու ձեր իրավունքը:
Բայց այդ իրավունքը ե՞րբ և ինչո՞վ խախտվեց, ընդհատվեց, վերացավ...
Հարցնում եմ իրավաբաններին, ասում են՝ այդպես է եկել սովետից: Սովետից ամեն եկած բան ընդունենք որպե՞ս նորմալ երևույթ: Ինչու՞ 20 տարվա մեջ այդ օրենքը չվերանայվեց, որ մարդիկ ժամանակ ու բավականին մեծ գումար անիմաստ չծախսեն դատարաններում:
Այսօր էլ որևէ քայլ չի ձեռնարկվում ԱԺ-ի կողմից այդ օրենքը վերանայելու ուղղությամբ, քանի որ նոտարներն ու դատարանները լրացուցիչ գումար աշխատելու հնարավորություն են ստանում դրանով:
Բացի այս պատճառից, մեկն էլ կա. ո՞վ պետք է վերանայի գործող օրենքները դրանց բովանդակության տրամաբանական լինելու տեսանկյունից:
Մովսես Դեմիրճյան