Հայաստանում սոցիալական կյանքի հազարավոր մեծ ու փոքր խնդիրներ կարող են լուծվել զուտ իրավական հարթությունում, եթե ԱԺ-ն նորմալ աշխատի: Բայց այսօրվա ԱԺ-ն չի կարող նորմալ աշխատել, որովհետև պատգամավորների մեծ մասի հիմնական զբաղվածությունը ԱԺ-ում չի, այլ դրանից դուրս, այլ ոլորտներում:
Երկու տարի հետ ԱԺ հերթական ընտրություններն են, որոնցում շատ տեղ զբաղեցնելու պայքարն ավելի թեժ է լինելու, քան երեք տարի հետո նախագահի պաշտոնի համար ընտրություններում: Հատկապես եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն:

 

Այնպես որ ԱԺ-ից շատ բան է կախված, ու գնալով ավելի շատ բան է կախված լինելու, նույնիսկ եթե պատգամավորներից շատերը դրա մասին տեղյակ չեն:

 

Մովսես Դեմիրճյան