ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ

 

Ամբողջ օրը՝ առավոտից մինչև երեկո, որոտում էին թնդանոթները, որոնց գոռոցը հասնում էր մինչև Երևան, ուր նույնպես տիրում էր տենդոտ եռուզեռ: Թիկունքից սայլերով, էշերով, ձեռքերով ռազմամթերք էին հասցնում կռվողներին, հաց, ծխախոտ, խմելու ջուր... Բազմաթիվ կամավորներ՝ ծեր ու երիտասարդ, որոնց թվում էր և Էջմիածնի միաբան գիտնական Գարեգին եպս. Հովսեփյանցը, իբրև նոր ժամանակների Ղևոնդ Երեց, ռազմաճակատ էին շտապում: Ճակատի զինվորը չէր միայն՝ ամբողջ երկիրը մի մարդ, մի շունչ դարձած՝ կռվում էր թշնամու դեմ՝ «ազատություն կամ մահ» վճռական կամքով...

 

ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆ

 

Հովիկ Չարխչյան