Կիսաավտորիտար երկրում, որը միաժամանակ փորձում է չկտրվել եվրոպական կիսակողմնորոշումից, իշխանությանը բարեփոխումների դրդելու համար հոսանքի սակագնի բարձրացման դեմ պայքարը ամենաիսկական հայտն է: Դա այն է, ինչը չի շոշափում անձնապես երկրի ղեկավարության շահերը, բայց միաժամանակ ստիպում է նրան իրական քայլեր կատարել հարց լուծելու ուղղությամբ:

 

Սա նշանակում է, որ կենցաղային խնդրի լուծումը բերում է քաղաքական որոշ առաջընթացի՝ քաղաքացիական հասարակության համար ապահովելով ավելի բարենպաստ պայմաններ: Նման բնույթի հաղթանակներն ի վերջո կջևավորեն այն մթնոլորտը, որի առկայության պայմաններում հնարավորություն կլինի ընտրություններով ձևավորել իշխանություն, այն իշխանությունը, որը կծառայի ամենայն հասարակության շահերին:

 

Ուրիշ ճանապարհ այս պահին ես չեմ տեսնում որովհետև ասվածի այլընտրանքը՝ ղեկավարության մայր հայհոյելը կամ զանգվածներին փողոց դուրս բերելը՝ թեկուզ անվանելով այն անարյուն, կբերի հակառակ էֆեկտի՝ նրան, ինչի ականատես ենք եղել վերջին 20 տարում. չինմաչինցի իմաստուն:

 

 


Վախթանգ Սիրադեղյան