Մայիսի 21-22-ը Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրների եզրափակիչ հռչակագրի մասով Ադրբեջանի ԱԳ հայտարարությունը վկայում է Բաքվի դիվանագիտական զինանոցի վերջնական դատարկության մասին:

 

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների մասով ՄԱԿ ԱԽ 1993թ.-ի բանաձևերին հղում տալը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնախաբեություն: Շուրջ 22 տարի այդ 4 բանաձևերին հղում տալը չի աշխատել և չի էլ աշխատելու, սա վաղուց փակված թեմա է: Այնպիսի տպավորություն է, կարծես այդ բանաձևերի տեքստերը գաղտնի են և ոչ մեկ չի կարողանում դրանց ծանոթանալ, բացի Բաքվի պրոպագանդիստներից:

 

Ադրբեջանն այդ բանաձևերը վերծանում է յուր ընկալումների համաձայն' ջայլամային համառությամբ անտեսելով դրանցում տեղ գտած դրույթներն ու պահանջները, որոնք անմիջականորեն վերաբերվում են ադրբեջանական կողմի գործողություններին, և հենց Բաքվի կողմից այդ պահանջների չկատարման արդյունքում է, որ հայկական ինքնապաշտպանական ուժերն հնարավորություն ստացան կերտել 1994-ի մայիսյան հաղթանակն ու գծել ներկայիս հայ-ադրբեջանական սահմանը...

 

Միհրան Հակոբյան