Վիետնամական «An Vien» հեռուստաալիքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Հաղորդումը բաղկացած է 3 մասից: Առաջինում անդրադարձ է կատարվում Ցեղասպանության ծրագրման և իրագործման պատմությանը, երկրորդում' հարցի շուրջ թուրքական տեսակետին (ցուցադրելով Վիետնամում Թուրքիայի դեսպանի ելույթը):
Հաղորդման երրորդ մասում խոսվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումից և Ցեղասպանությունը ճանաչած երկրների ղեկավարների հայտարարություններից։
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ելույթը հնչում է վիետնամերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Սասուն Հովհաննիսյան