Վերջին զանգ՝ դա այն օրն է, երբ թե՛ աղջիկ, թե՛ տղա, մոռանում են բոլոր բարդույթների և անիմաստ ամոթի մասին և քայլում են դասընկերների կամ դասընկերուհիների հետ միասին՝ գրկախառնված:Բոլոր տղաները հաստատ հիշում են այն դասընկերուհուն՝ ավելի կոնկրետ քրոջը, որի հետ այդ ամբողջ օրը քայլել են գրկախառնված, վալս են պարել, խմել նույն կենացը, ծիծաղել նույն հումորի վրա, արտասվել նույն ուսուցչին տեսնելիս, իսկ աղջիկների մոտ տպավորվել և մտքից դուրս չի գալիս դասընկերների՝ ավելի կոնկրետ եղբայրների բոլոր հաճոյախոսությունները, ցածր տրամադրության ժամանակ նրանց անվերջ շարունակվող ու նյարդայնացած հարցերը, «թարս նայողների» հետ ունեցած բուռն կռիվները...
Չեն մոռանում...Չի կրկնվի...Չէ՛...Չկա այլևս ոչինչ. չկան ուսուցիչները, չկան ստուգողականները, գրիչ կորցնելը, կավիճ թաքցնելը...Տաս տարին անցավ մի օրվա պես:Այժմ ձեր տաս տարվա ընկերությունը վտանգի տակ է. ո՛չ թե նրա համար, որ իրար չեք սիրում, այլ սպասվող հագեցած օրվա զբաղմունքների պատճառով:Յուրաքանչյուրդ շարունակելու եք տարբեր ուսումնական հաստատություններում, լինելու եք իրարից հեռու, չեք տեսնելու ամեն առավոտ:Եվ հետո, ինչքան էլ ընկերների հետ կապը պահպանվի, նույնը չի լինի, ինչ դպրոցում:Դպրոցում օրդ էր նրանց հետ սկսվում, կեսօրն էր անցնում նրանց կողքին, ամենահաճելի օրերն էիք անցկացնում դպրոցում:Դուք արդեն ունեիք կազմավորված ձեր ընտանիքը, ձեր ներքին խոհանոցի յուրաքանչյուր իրադարձություն միայն դուք էիք իմանում:
Հրաշալի էր...Չեմ խոսում էքսկուրսիաների մասին. դպրոցում հաստատ մի փոքրիկ խումբ ունեիք, որ միշտ միասին էիք ու էքսկուրսիա գնալիս միշտ նստում էիք ավտոբուսի վերջում ու երգում բոլոր ծանոթ,երգերը,մաֆիա,բլիպել խաղում...Հետո հասնում էիք տեղ, մի հարմար տեղում ծածկոց փռում, նստում ու բաժանում էիք կարտերը,միշտ էքսկուրսիաին ձեր հետ փետրագնդակ էիք տանում Смайлик «grin» (Բադմինտոն),որը ոնց տանում էիք տենց էլ հետ էիք բերում:Հետո հերթը խորովածինն էր, խմիչքինը ու Երևան վերադառնալունը...Իսկ սիրահարվե՞լը...Առաջին սիրո խրճիթը դպրոցն էր:Հենց այդտեղ էիք առաջին անգամ իրար տեսել, իրար զգացել, իրար սիրել ու վերջիվերջո ամեն տարի նստել ենք իրար կողքի ու այդպես էլ չիմացել փոխադարձության մասին:
Դպրոցի հետ էլ անցավ մանկությունը, գիրքը, առաջին սերը, դասերից փախնելը...Մնաց հուշերում...Էլ չի կրկնվի...Չի վերականգնվի...:((((
Սա էլ իմ 11 տարվա հուշերից:Վստահ եմ ,որ դուք էլ այսպիսի բաներ հաստատ արած կլինեք:
Հ.Գ.Շրջանավարտներ ջան շնորհավորում եմ բոլորիդ ցանկանում եմ,որ դուք մտնելով մեծ կյանք գտնեք ձեր տեղը և ձեր գիտելիքներով,նպաստեք մեր երկրի զարգացմանը ու հզորացմանը:
Տիգրան Խաչիկյան