Մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, Ալաշկերտ գյուղի մանկապարտեզից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 6 երեխա: Նրանց մոտ առկա են եղել նույն ախտանիշները' լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն:

 

Անցյալ տարի նույնպես տեղի են ունեցել մի շարք այսպիսի դեպքեր, մասնավորապես, Եղվարդի մանկապարտեզում երեխաների շրջանում արձանագրվել էին մասսայական թունավորումներ: Սա պայմանավորված էր ՀՀ սանիտարական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջների չպահպանելու հետ: Նշված ոլորտում վերջին տարիներին շարունակական վերահսկողության բացակայության հետևանքով ի հայտ են եկել և ներկայումս առկա են լուրջ խնդիրներ, ուստի այս հարցին պետք է տալ շուտափույթ լուծում:

 

Վերը նշված խնդրի լուծման համար, այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց առ այն, որ այսուհետ մանկապարտեզներում և դպրոցներում կհանվեն ստուգումների արգելքները: Վերջինս հնարավորություն կտա ապահովել երեխաների առողջությունն ու սննդի անվտանգության ապահովումը:
Հուսանք, որ մեխանիզմների կիրառումն այսուհետ կկանխի սննդային թունավորման դեպքերը, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

 

Տիգրանուհի Դավթյան