Առաջ, երբ օգտագործվում էին «ստրուկներ», «նախիր», «զոմբիներ» և այլ վիրավորական անվանումներ մեր հասարակությունը ահավոր ցավագին էր դա ընդունում, կարծես յուրաքանչյուրին ծնող հայհոյելուց լինեին:
Այսօր լրիվ մեկ այլ նկարագիր ունենք և բավականին մեծ առաջադիմություն կա մեր հասարակության մեջ, երբ մարդիկ վիրավորվելու փոխարեն, սկսեցին վերլուծել իրենց ապրած իրավիճակը, հասկացան, որ վերը նշվածների մեջ են հայտնվել իրենց իսկ լռության և հանդուրժողականության մեղքով: Եվ այս ամենի զարթոնքն հանդիսացան ամեն օրվա խելացի և հայրենասեր մարդկանց գրառումների և կոչերի շնորհիվ: Մարդկանց լրիվ զոմբիացրած և վախի մթնոլորտի մեջ էին պահում իշխանությունները։ Այսօր էլի առկա է վախի զգացումը, բայց ոչ այնպես, ինչպես այս վերջին երեք տարիներին, երբ մարդիկ, արդեն արտահայտվում են և համաձայն են այն կոչերին, որ «ի զեն» է ասվում:

 

Խելացի մարդկանց քարոզներն ու կոչերը բացեցին ժողովրդի մեծամասնության աչքերը։ Ասեմ ավելին, մեր նման մարդիկ ոչ միայն բացեցին ժողովրդի աչքերը, այլ նաև այդ դժվարին պայքարում ՖԲ-ի համացանցում ջախջախիչ հաղթանակ տարան ԿԳԲ-ի դեմ։ Հայաստանի ողորմելի և ծախու ընդդիմություն կոչվածը, ունենալով լայն հարթակ, իր մահկանացուն կնքեց ԿԳԲ-ի առաջ, իսկ մենք հաղթեցինք: Եվ այս պայքարի պրոցեսը այս համացանցի միջոցով, որն այսօր դարձել է առաջնայինը իր տեսակի մեջ, որը տալիս է լայն հնարավորություն ներքին, թե արտաքին թշնամու դեմ պայքարելու համար:

 

Այո, դեռ շատ բան կա անելու և նորից մեր բոլորի ամեն օրվա ջանքերով մեր պայքարը պետք է տանենք այսօրվա բռնապետական հանցագործ և ազգադավ իշխանության դեմ և, հեռու չե այն օրը, որ կնշենք մեր վերջնական հաղթանակը: Սա մեր տարածքն է, մի տարածք, որտեղ ԿԳԲ-ն ամեն օր ծնկի է իջնում, իր անհաջող ջանքերով:
Հաղթելու ենք, հաղթելու... հույս, հավատք և պայքար:

 

Հրանտ Ավետիսյան