Խոսվում է զոհերի մասին..
Քրդական լրատվական գործակալություններից մեկի թղթակցի պնդմամբ մոտ 20 օր առաջ Հաքյարիի Յուքսեքովա շրջանում, թուրք-իրանական սահմանի մոտ, միմյանց են բախվել թուրք ոստիկաններն ու զինվորականները: Ըստ այդ պնդումների' ոստիկանության հատուկ նշանակության ուժերը Անկարայից տրված հրամանով հատուկ նշանակության գործողություն է ցանկանում իրականացնել Յուքսեքովայում: Տեղի թուրք զինվորները, ոստիկանությանը տեղեկացնում են, որ ՔԲԿ-ի զինյալներ տարածքում չկան և նման գործողության անհրաժեշտություն էլ չկա, սակայն ոստիկանության ուժերը պնդում են իրենցը և իրականացնում գործողություններ:
Որոշ ժամանակ անց ոստիականական ուժերը ցանկանում են ընդլայնել գործողությունների շրջանակը, իսկ զինվորականները առարկում են և խոչընդոտում: Սկսվում է վիճաբանություն, ինչն էլ վեր է ածվում փոխհրաձգությունների, որի հետևանքով, իբր, 3 զինվորական ու 5 ոստիկան է սպանվում, մի քանիսն էլ վիրավորվում: Դրա մասին խոսել է նաև ԺԴԿ համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշը' նույնիսկ նշելով հիվանդանոցում գտնվող վիրավորներից մեկի անունը: Գլխավոր շտաբից ու ոստիկանությունից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս տեղեկատվությունը:
Լևոն Հովսեփյան