Իրաքյան բանակը սովորություն ունի լքել մարտադաշտը՝ թողնելով մեծ քանակությամբ զինտեխնիկա ու զինամթերք հակառակորդին:

 

Այդպես եղավ 2014 թ. հունիսին, երբ իսլամականները շարժվեցին Մոսուլի ուղղությամբ: Այդպես եղավ նաև 2 օր առաջ, երբ Իսլամական պետության զինյալների կողմից նվաճվեց ալ-Ռամադի քաղաքը:
Պատճառը իրաքյան զինուժի փորձի պակասն է, չնայած ամերիկացի ռազմական փորձագետներ են աշխատում իրաքցիների հետ, ինչպես նաև իսլամականների լավ մշակված մարտավարությունը:
Չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում Իրաքի սուննիներով բնակեցված հատվածներում, ինչը, անկասկած, իր ազդեցությունն ունեցավ ալ-Ռամադիի նվաճման ժամանակ:

 

Այնպես որ, սին են այն պնդումները, որ Իսլամական պետությունն այլևս չի կարող զգալի դիմադրություն ցույց տալ, ավելին՝ տարածքներ նվաճել:

 

Սարգիս Գրիգորյան