Ոնց ասեմ, որ ճիշտ լինի... լավ, պարզ էլ կասեմ:
Իմ ջարդ ու փշուր եղած և տանջված ժողովուրդ ջան, ախր դու խելոք եք, հեզ ու բարի, գթասիրտ ու հնազանդ, կռիվ չսիրող, ամեն ինչին համակերպվող։ էդ անտեր էլեկտոեներգիայի և գազի գինը ինչքան էլ բարձերացնեն, մեկ է մուծելու եք: Կասեք, կխոսեք ,ձեզ պատեպատ կտաք, եռներդ կիջնի, կգնաք տուն, մինչև հաջորդ թանկացում: Ախր, դուք լավն եք, երեխու պես պարզ ու շիտակ, միամիտ ու մաքուր, լավ ինչու՞ զենք չեք սիրում: Թե ձեր մամաններն ու պապաները ասել են հեռու մնացեք քարից ու երկաթից, դրանց մեջ արյուն կա ձեռքներդ չվերցնեք:
Ձեզ խափել են, քարն ու երկաթն է պաշպանիչ ուժը: Հետո էլ դա կոմունիստական բթացնող լոզունգ էր, որ գառան պես գլուխներդ կախ գնաք ու բանեք:
Լավ էլի, ինչքա՞ն կարելի է ասել, խի եք նեղացնում, առանց այդ էլ ձեր վրա ջղայնացած եմ:
Ձեր ցավը տանեմ, ախր գեղ կանգնի, գերան կկոտրի... բա ամոթ չի, բա մեզ ասեն վախկոտ ազգ, լավ էլի, էսպես չի լինի, եկեք իրար գլուխ հավաքվենք, էտ անտեր 3-ից 4-օրվա գործը վերջացնենք։ էսքան բան ու վերջ, հետո ապրենք հաշտ ու համերաշխ, բերենք ազգային իշխանություն, հաստատենք և կառուցենք մեր ապագան:
Տեսնում ե՞ ք, ինչ պարզ ու հասարակ բան եմ առաջարկում, 3-4 օր և կմոռանաք այս 25-տարվա դժողքային կյանքն ու կանցնենք առաջ:
Միգուցե արժի հը՞, որ սրա վրա մտածեք...
Հրանտ Ավետիսյան