Ամերիկացի պրոֆեսոր, թուրքական ժխտողականության ակտիվ «գործիքներից» մեկը հանդիսացող Ջասթին Մակքարթին թուրքերին կոչ է անում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարի հարցում ավելի ակտիվ լինել:
Նախօրեին Ստամբուլում կայացած իր գրքերի շնորհանդեսի ժամանակ նա հայտարարել է, որ թուրքերն իրենց գործողություններում պետք է ավելի ակտիվ լինեն, իրենց ձայնն ավելի լասելի դարձնեն և աշխարհին տեղեկացնեն «հայերի կողմից մուսուլմանների սպանության ու կոտորածների մասին, քանի որ դրանց մասին չի խոսվում, աշխարհն անտեղյակ է»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում թուրքերի վերաբերյալ կա ընհանրական «նախապաշարմուքն», ուստի թուրքերը շատ բան ունեն բացատրելու, ներկայացնելու, քանի որ «տեղյակ չեն մուսուլմանների կոտորածների մասին փոխարենը, ներկայացվում են հայերի ու հույների կոտորածները և տարածվում է սարսափելի թուրքերի առասպելը»:
Լևոն Հովսեփյան