Բոլորովին վերջերս ՀՀ Աժ նախագահի կոմից ոչ պաշտոնական հանդիպումը Հարավային Օսեթիայի «գործընկերոջ» հետ առաջացրել էր խառնաշփոթ վրացական իշխանական կուլիսներում:

 

Բնականաբար, եթե մենք էլ լինեինք Վրաստանի տեղը, ապա միանշանակ ունենալու էինք նույն գնահատականը, եթե ոչ առավել խիստ: Սակայն իրողությունը լրիվ այլ բան էր, քան ներկայացվել էր վրացական իշխանությանը:
Իրականում Հարավային Օսեթիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովիի այցելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն համընկել էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և հումանիզմի մոտիվներով ցանկացել էր «ալա» ցեղի ցավակցությունը հայտնել Հայ ժողովրդին: Բոլոր անհրաժեշտ ճշգրտումները արվեցին այս փաստի վերաբերյալ հայկական կողմից՝ իրավիճակը հարթեցնելու համար:

 

Հիմա Հայստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա: Երեկ ոչ աշխատանքային այցով ՀՀ վարչապետը իր գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ գտնվում էր Բաթումիում:
Առայժմ դատելով Ղարիբաշվիլիի պաշտոնական էջից, պետք է փաստել, որ հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում, այնպես ինչպես պատմականորեն հատուկ են այս երկու ժողովուրդներին՝ դարավոր միասին ապրելով կողք-կողքի, պայքարելով տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերների դեմ և խորացնելով երկկողմ ոլորտային համագործակցությունը, զարգացնելով տնտեսական կապերը:

 

Աշոտ Ծորմուտյան