Երեկ տեղի ունեցած ՌԴ Պետդումայի հերթական նիստի ժամանակ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ և նախկինում «հայերի բարեկամ» Վ.Վ.Ժիրինովսկին հերթական սկանդալն է սարքել...Իր խմբակցության կողմից ներկայացված «Պատմության դասերը և ժամանակակից աշխարհում քրիստոնյաների նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիությունը» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ Վ.Վոլֆովիչին դուր չի եկել այն,որ դրան ԴԵՄ են արտահայտվել «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավորները...Այս «դավաճանությունը» կուլ չտալով Վ.Ժիրինոսկին ինչպես միշտ հունից դուրս է եկել և սկսել է բղավել...
Ամենաշատը «տուժել» է Վ.Պուտինի կուսակցական ընկեր Մ.Մարկելովը...Դիմելով վերջինիս Վ.Ժիրինովսկին ասել է.«Դուք չեք պաշտպանում մեր կողմից ներկայացված փաստաթուղթը՝ ի պաշտպանություն քրիստոնյաների,բայց այստեղ որոշում եք ընդունում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ...Ձեզ անպայման պետք է Կրեմլից զանգե՞ն,որ դուք մեր ներկայացրած հայտարարության նախագծին էլ ԿՈՂՄ քվեարկեք...«Հիստերիկ նոպայի մեջ գտնվող Ժիրինովսկին չզսպելով իր զայրույթը՝ մեղադրել է «պուտինամետ» պատգամավորներին ռուս-թուրքական հարաբերությունները ՓՉԱՑՆԵԼՈՒ մեջ...«Դուք պաշտպանելով Ցեղասպանության վերաբերյալ որոշումը ՎԻՐԱՎՈՐԵՑԻՔ ԵՎ ԶԱՅՐԱՑՐԵՑԻՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ...
Հիմա նրանք կդադարեցնեն «Թուրքական հոսք»-ը...Թուրքերն արդեն Վրաստանին քաշում են դեպի ՆԱՏՈ...Ամեն ինչում ԴՈՒՔ եք մեղավոր...Իսկ թուրքերը ՄԵՐ կողմից էին»,-ավարտել է իր զառանցանքը Վ.Ժիրինովսկին...
Հ.Գ.Խորհրդային Միության ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը բավական լավ գիտենալով ռուս-թորքական հարաբերությունների պատմությունը իրեն հիմարի տեղ է դրել և Մոսկվայի ու Անկարայի «սիրավեպի» ավարտի մեջ մեղադրում է հայերին...Վ.Ժիրինոսկին երևի մոռացել է այն 12+1(Առաջին աշխարհամարտ) ռուս-թուրքական պատերազմները և դրանց ՊԱՏՃԱՌՆԵՐԸ...Նաև երևի՛ չգիտի,թե քանի անգամ է Ռուսաստանը ՎԻՐԱՎՈՐԵԼ հայերին իր պահվածքով...
Վ.Վոլֆովիչը ՇԱՏ լավ գիտի,որ Թուրքիան և նրա կողմից հովանավորվող պատմաբաններն ու ԾԱԽՈՒ քաղաքական գործիչները հայերի «տեղահանության և աքսորի» համար մեղադրում են Ռուսաստանին,ով թուրքահպատակ հայերին ներքաշեց Առաջին Աշխարհամարտի մեջ և ԴԱՎԱՃԱՆԵՑ...
Նրանք մեծ ուրախությամբ հիշում են Լենին պապիի ստորությունները հայ ժողովրդի նկատմամբ...Հենց Վ.Ժիրինոսկու նման ծախու և ԽԱՐԴԱԽ քաղաքական գործիչներն են ՌԴ-ի ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ թշնամիները...«30 արծաթով» թուրք-ազերիներին ծախված այս ստահակը միայնակ չէ...Լիբերալ-դեմոկրատական կուսակցության շատ անդամներ ևս տարուց ավել է բավական ակտիվ զբաղված են Բաքվի և Անկարայի լոբինգով Մոսկվայի տարբեր «կաբինետներում»...Թուրքերեն լեզվի և գրականության մասնագետ Վ.Ժիրինովսկին,ով 1969-70թթ՝.ՄԵԿ տարի ապրել է Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում, 21-րդ դարի սկզբին վերջապես բացահայտեց ԻՐԱԿԱՆ իր ով լինելը...
Թուրքիան վիրավորվում և հոխորտում է Մոսկվայի վրա,որովհետև կարող է ԳՆԵԼ Վ.Ժիրինովսկու նման վաճառվող քաղաքական գործիչների...Իսկ Փարիզից վիրավորվում է,բայց ՎԱԽԵՆՈՒՄ է հոխորտալ,որովհետև Ֆրանսիայում «ժիրինովսկիները» երկար կյանք չունեն և շատ շուտ նետվում են «աղբարկղ»...
Գագիկ Համբարյան