ԺԱՄԱՆԱԿՆ է, որպեսզի մեր հայացքն ու քայլերն ուղղենք դեպի գյուղական բնակավայրերը, որտեղ արարվում են այս երկիրը պահող բոլոր բարիքները՝ բնամթերքից մինչև ինտելեկտուալ ռեսուրսներ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է մեկընդմիշտ թոթափի կաբինետային պարազիտությունը կամ վիրտուալ և ասֆալտային հայրենասիրությունը և իրապես քայլեր ձեռնարկի՝ ժողովրդի հոգսերը մեղմելու, զարգացման ինստիտուտներ և ձևաչափեր ստեղծելու համար:

 

Մեր բոլորիս սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի Հայաստանի համընդհանուր անկումը օր առաջ կանխելը: Որովհետև գյուղերը սոսկ աշխարհագրական տեղանուն չեն կամ կույրաղիքներ, դրանք մեր արյունատար անոթներն են...

 


Եվ ԺԱՄԱՆԱԿՆ Է՝ գիտակցել, որ մեր ներուժը, խիղճն ու իրական հարստությունն ամփոփված են մեր հավաքականության և համընդհանուր ու ներդաշնակ զարգացման մեջ, Հայաստան աշխարհի ամենահեռավոր անկյուններից մինչև քաղաքամայր Երևանը:

 

 

Արա Ալոյան