Ժողովուրդ ջան հասկացեք, ցավոք սրտի դեռ շուտ է Ադրբեջանի հետ ժողովրդական դիվանագիտության մեթոդներով շփումներ սկսելը քանի որ մենք թեժ պատերազմական վիճակի մեջ ենք այդ երկրի հետ։ Հիմա խոսքը պատկանում է միայն պաշտոնատար վերին մակարդակներին և զինվորականությանն ու զենքին։ Հիմա նրանք միայն զենքի լեզուն են հասկանում։ Իսկ ժողովրդական դիվանագիտությունը կաշխատի երբ պաշտոնապես զենքերը լռեն ու ինչ որ մի խոշոր ու համապարփակ խաղաղության պայմանագիր կնքվի։ Դրանից հետո նոր կսկսվի ժողովրդական դիվանագիտության սեզոնը։
Սահմանի վրա օր չի անցնում որ մեր մի զինվոր չսպանվի։ Ի՞նչ ժողովրդական դիվանագիտության մասին կարող է հիմա խոսք գնալ հարգելիներս։
Համլետ Աբրահամյան