1988-1992 թվականներին Ադրբեջանի անմարդկային գործողությունների արդյունքում, այդ երկրում բնակվող հայերը բռնագաղթվեցին Հայաստան: Նրանք ստացան բնակելի տարածքներ,սակայն պաշտոնապես դրանք չէին համարվում իրենց սեփականությունը:
Այսօր ՀՀ գործադիր մարմնի որոշմամբ, բռնագաղթված քաղաքացիները պաշտոնապես կդառնան վերը նշված տարածքների սեփականատեր:
Նախագծի նպատակն է բարելավել բնակչության կենցաղային պայմանները: Բյուջեում վերը նշված նախագիծը ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:
Անի Սանոսյան