Գյուղատնտեսությունը համարվում է ՀՀ տնտեսության զարգացման հիմնական ճյուղերից մեկը, ուստի դրա առաջընթացը' սկսած անհատ գյուղական տնտեսություններից մինչև խոշոր ֆերմերային կազմակերպությունները, շատ կարևոր է Հայաստանի համար: Ինչպես ողջ աշխարհում, հիմա արդեն ՀՀ-ում ևս վարկային միջոցների ներգրավմամբ տնտեսության ու արտադրության կազմակերպումը սկսում է մասսայական բնույթ կրել:

 

Ինչպես հիշում ենք նախորդ տարի կառավարության որոշման համաձայն մի շարք բանկեր' մասնավորապես «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկը 14%-ով տրամադրում էր գյուղատնտեսական վարկեր, որի 6%-ը սուբսիդավորում էր պետությունը: ԳՆ-ի և ԿԲ-ի միջև բանակցությունների արդյունքում պարզ էր դարձել, որ հիմա Կենտրոնական դրամատունը ունի ռեսուրսների պակաս:
Այս խնդիրը վարչապետը քննարկել է նաև ՀՀ նախագահի հետ: Այսպիսով այսօր կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ որոշում է կայացվել պետական բյուջեից այս տարվա ընթացքում 10 միլիարդ դրամ գումար հատկացնել Կենտրոնական բանկին: Այսպիսով հնարավոր կլինի գյուղացիներին տրամադրել 14%-անց վարկ, ընդ որում դրա 6%-ը պետական սուբսիդավորմամբ:

 

Հուսանք, որ այս հնարավորությունը վարկառուները ճիշտ կօգտագործեն և ֆինանսական միջոցները կծառայեցնեն ճիշտ նպատակին:

 

Տիգրան Հարությունյան