Համացանցում, թեկուզ հենց Ֆեյսբուքում, բազմիցս լուսանկարներ են հրապարակվել, որտեղ ակնհայտ երևում են, որ տվյալ սննդի պիտանելիության ժամկետն անցել է, կամ որ ավելի զավեշտալի է' նրա արտադրման օրը դեռ չի եկել (օրինակ մայիսի 10-ին նկարում են ապրանք, որի արտադրման ժամկետը 13.05.2015 է): Այդ լուսանկարները տեսնողները քննադատում, ծաղրում են և մոռանում ենք դրանց մասին:
Եթե սննդի պիտանելիության ժամկետն ավարտվել է երեկ, ապա դրա' այսօր ուտելը վտանգում է մարդու առողջությունը:
Այս ամենը վերահսկելու համար կա պետական մարմին, որը կոչվում է Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայություն(ՍԱՊԾ):
Բոլոր նման դեպքերը պետք է գտնվեն տվյալ կառույցի ուշադրության կենտրոնում, սակայն մենք տեսնում ենք, որ սույն կառույցը, մեղմ ասած, ոչինչ չի անում:
Ո՞ւր է ՍԱՊԾ-ն:
Ինչո՞ւ գոնե մեկ անգամ հանրությանը չեն ներկայացրել, որ իբր զբաղվել են նման գործով, Ինչո՞ւ չեն ներկայարել իրենց արած գործի մանրամասներն ու արդյունքը:
Սուպերմարկետներում շատ են ժամկետանց ապրանքները, էլ չեմ ասում, որ կան սուպերմարկետներ, որոնք ժամկետանց սննդամթերքի վրայից ջնջում են ժամկետը, տպում նորը և կեցցե թունավորումները:
Գոռ Գևորգյան