Այս լուսանկարների հեղինակները մահացել են այն ողբերգական իրադարձությունների հետևանքով, որոնք իրենք անմահացրել են լուսանկարչական ժապավենների վրա։

Ցունամի, 2004 թ.–ի դեկտեմբերի 26, Թաիլանդ



Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում ձևավորված ցունամիի ալիքները 300 հազար մարդու կյանք խլեցին։ Զոհվածների թվում էին Ջոն և Ջեքի Քնիլլները` կանադացի ամուսիններ, ովքեր լուսանկարում էին այս եզակի կադրերը։ Օնտակե հրաբխի ժայթքումը, 2014 թ.–ի սեպտեմբերի 27, Ճապոնիա
1979 թ.–ից Օնտակեն դասվում էր հանգած հրաբուխների շարքին։ Բայց անցած տարվա սեպտեմբերին, երբ նրա ստորոտում 300 հոգանոց մարդկանց խումբ էր հավաքվել, սկսվեց ժայթքումը։ Մի քանի տասնյակ լեռնագնացների չհաջողվեց ժամանակին իջնել այնտեղից։ Նրանց թվում էր Իզումի Նոգուչին, ով ցանկանում էր կնոջը ցույց տալու համար լուսանկարել ժայթքող Օնտակեն։


 
Նյու–յորքի ահաբեկչությունը, 2001 թ.–ի սեպտեմբերի 11, ԱՄՆ

Ֆոտոլրագրող Բիլլ Բիգգարդը վայրկյանապես արձագանքեց այն լուրերին, որ ինքնաթիռները մխրճվել են Առևտրի Համաշխարհային կազմակերպության երկնաքերերի մեջ և երեք ֆոտոապարատով դուրս վազեց փողոց։ Ավելի ուշ նրա մարմինն ու ապարատները գտել էին փլատակների մոտ։







Վեցօրյա պատերազմ, 1967 թ.–ի հունիսի 5, Իսրայել

Ֆոտոլրագրող Փոլ Շտուցերը գնդակահարվեց իրեն և իսրայելցի զինվորներ տեղափոխող զրահապատ բեռնատարի պայթեցնելուց վայրկայններ առաջ։



Դյատլովի արշավախմբի վախճանը, 1959 թ.–ի փետրվարի 1-2, ԽՍՀՄ

Այս լուսանկարներն արվել են Դյատլովի լեռնանցքում, Յուրի Կրիվոնխենկոյի կողմից, հենց այն «դյատլովցիներից» մեկի, որոնց մահվան մասին լեգենդներ են հյուսում։ Շատերին թվում է, որ վերջին լուսանկարի վրա նրան հաջողվել է ֆիքսել լուսարձակող հրե գունդ։ Միևնույն ժամանակ մասնագետները կարծում են, որ այդպիսի լուսանկարը տպողի անփութության արդյունքն է։





 
Արջի հարձակում, 1996 թ.–ի օգոստոսի 8, Ռուսաստան

Վայրի բնության հայտնի լուսանկարիչ Մատիո Հոսինոն մահացել էր սեփական վրանում, արջի թաթից, որը վերջում կերել էր նրան։ Ավելի ուշ, կենդանում որջում գտան լուսանկարչի մնացորդները։ Ներքևում ներկայացված լուսանկարը համարվում է Հասինոյի արած վերջին նկարը։