Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Հյոն Յոն Չհոլիiն մահապատժի են ենթարկել Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո նշում է The Financial Times պարբերականը:
Ապրիլի կեսերին, Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը այցելել է Մոսկվա ' Մոսկվայում կայացած միջազգային անվտանգության IV կոնֆերանսին, որտեղ նա հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

 

Հանդիպման ժամանակ Սերգեյ Շոյգուն նշել է. « Հյոն Յոն Չհոլիի այցը կծառայի ռուս-կորեական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու Ասիայում», իսկ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը նշել է. « Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ երկու երկրների ղեկավարների համագործակցության շնորհիվ կտեղափոխվի ավելի բարձր մակարդակի »:

 

Մոսկվա կատարած այցի ժամանակ Հյոն փորձել է ձեռք բերել հրթիռներ և ստարտային սարքավորումներ, փորձը ձախոցվել է, որն էլ դժգոհություն է արդնացրել Կիմ Չեն Ընի մոտ: Հենց այս այցից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չեղյալ է հայտարարել իր այցը Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ:

 


Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Հյոն Յոն Չհոլիին մահապատժի են ենթարկել մեղադրելով պետությանը դավաճանելու և զինվորական միջոցառման ժամանակ քնելու համար, նա նաեւ չի կարողացել կատարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրահանգները:
Նախարարին գնդակահարել են Փհենյանի ռազմական ակադեմիայում զենիթային զենքով:

 

 

 

Ռեգինա Ամատունի