Ժամեր առաջ ՀՀ լրատվական դաշտը պայթեցրեց մի հրապարակում, որը, ըստ էության, առաջին հայացքից հայ հասարակության ուղեղի համար դժվարընկալելի է:
Կինոռեժիսոր և հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին՝ քննադատելով Հայաստանի իշխանություններին և խոսելով Հայաստանում տիրող ծանր տնտեսական իրավիճակի մասին, ընդգծելով, որ երկրում սոցիալական արդարության և կոռուպցիայի համար մեղավոր են իշխանությունները: Ի դեպ Խզմալյանը հաստատել է այդ հրապարակման

 

ճշմարտացիությունը' հավելելով, որ իր մտքերը չեն խեղաթյուրվել:
Հարցազրույցը կարդալուց հետո հայ ընթերցողին կարող է թվալ, թե գտնվում է ինչ-որ տարօրինակ ու մղձավանջային թմբիրի մեջ. ինչպե՞ս կարող է «ՅԱՆ» ազգանունով մարդը հարցազրույց տալ ադրբեջանական քարոզչամեքենայի շահերը սպասարկող լրատվամիջոցին, ավելին' սեփական երկրի ներքաղաքական թերացումները բարձրաձայնել ու իր պիտակավորումներ հնչեցնել:
Պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ հայ իրականության մեջ, ցավոք, ժամանակ առ ժամանակ «խզմալյանական» տարրեր ի հայտ եկել, որոնք, ունենալով օտարապաշտ ու սինլքոր կեցվածք, իրենց համարել են գերժամանակակից, մոդեռն գաղափարների կրող, կոսմոպոլիտ մտածելակերպով ու ազգեր ու կրոններ չճանաչող զանգվածի ներկայացուցիչներ, սակայն այդ ամենը համեմատել ու դա ծառայեցնել «ադրբեջանական նավթախավիարապաշտական» քաղաքականությանը, ուղղակի վերջին ստորության ու անբարոյականության գագաթնակետն է:

 

Չփորձելով անդրադառնալ այդ ռեժիսոր-միջակության կամ չկայացած ակտիվիստի մտավոր զառանցանքներին, և չկենտրոնանալով նրա «հարցազրույցի» վրա, փաստենք մի կարևոր հանգամանք. ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում, երբ բարձրաձայնում ենք, որ ՀՀ տնտեսությունը ներկա փուլում գտնվում է աննախանձելի վիճակում, կամ Հայաստանում առկա է կոռուպցիա: Նույնն է, թե Ադրբեջանի խանությանը խզմալյանը հրամցներ նաև ՀՀ պաշտպանության բանակի քարտեզներն ու ստրատեգիական պլանները:
Արդյոք երբևիցե մենք կունենա՞նք հավաքական ազգային մտածելակերպ ու գերակա պետական շահ, և մեր անհատական գործունեությունը կծառայացնե՞նք բացառապես հայկականությանն ու պետականաշինությանը:

 

Արմեն Հովասափյան