Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2015-ի հունվար-մարտին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են 1 մլրդ 831 մլն կՎտ/ժամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 մլրդ 95 մլն կՎտ/ժ-ի փոխարեն: Այսինքն, էլեկտաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 12,6 տոկոսով:
Հայաստանում արտադրված 1 մլրդ 831 մլն կՎտ/ժամ էլեկտրական էներգիայից 802 մլն կՎտ/ժ-ն արտադրվել է Հայկական ԱԷԿ-ում' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27,6 տոկոսով ավելի: ՋԷԿ-երը արտադրել են 647 մլն կՎտ/ժ էլեկտրական էներգիա' 29,2 տոկոսով ավելի քիչ, իսկ ՀԷԿ-երը' 379 մլն կՎտ/ժ' 4,9 տոկոսով քիչ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ:
Լիլիա Գրիգորյան