Փոքրիկ Միքայելն ընդամենն օրեր առաջ` մայիսի 6-ին, տոնեց իր առաջին տարեդարձը: Մեծ աչուկներով այս փոքրիկն ստիպված էր իր առաջին տարեդարձը նշել հիվանդանոցում, որովհետև տարեսկզբին երեխայի մոտ ախտորոշեցին քաղցկեղ: Երեխայի լյարդի վրա բժիշկները չարորակ ուռուցք էին հայտնաբերել: Ծնողներն երեխային անմիջապես տեղափոխեցին Գերմանիա:
Ախտորոշումն այնտեղ ևս հաստատվել է. բժիշկները նշել են, որ մինչ վիրահատությունը պետք է անցկացնել քիմիաթերապիաներ: Վիրահատությունից հետո փոքրիկը ևս մի քանի կուրս քիմիաթերապիա պետք է ստանա, որից հետո բժիշկները երաշխավորում են լիարժեք ապաքինում:
Ծնողներն արդեն իսկ սպառել են իրենց ողջ միջոցները և այժմ օգնության կարիք ունեն: Փոքրիկի առողջանալու հնարավորությունները բավականին բարձր են, միայն թե անհրաժեշտ է օգնել այս ընտանիքին հաղթահարելու դժվարին փորձությունը:
Երեխայի համար բացված է հաշվեհամար` հայրիկի անվամբ
HSBC Armenia (Armen Harutyunyan)
006006977001 - for dram transfers;
006006977102 - for us dollar
006006977101 - for euro
Միքայելին կարելի է օգնել նաև GoFundme կայքում նվիրատվություն կատարելով:http://bit.ly/1Fhuoxe
Bridge of Health Armenia
Արմեն Արմոս Մարտիրոսյան