Ինչպե՞ս պատժել «դավաճան» ամուսնուն. Սաուդցի կնոջ օրինակը կարող է կիրառելի լինել նաև մեզանում
Սաուդյան Արաբիայում ամուսնու երկրորդ ամուսնության հանգամանքը խիստ զայրացրել է նրա առաջին կնոջը, ով իր կողակցին պատժելու համար ուշագրավ քայլի է դիմել:
Մինչ ամուսինն իր ընկերների ու հարազատների հետ տոնում էր հերթական ամուսնությունը, խանդոտ կինը խնդրում է իր եղբորը՝ նստել ամուսնու մեքենայի ղեկին,քանի որ Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է մեքենա վարել, և միասին ամբողջ գիշերվա ընթացքում խախտում են երթևեկության բոլոր հնարավոր կանոնները՝ ամուսնու համար հավաքելով 300 հազար սաուդական ռեալի տուգանք, որը համարժեք է 77 հազար դոլարին:
Հաշվի առնելով Հայաստանի ճանապարհներին ևս սնկի պես աճող արագաչափերն ու տեսախցիկները ՝ այս միջոցը բավականաչափ կիրառելի կարող է լինել նաև մեզանում: Արդյունքում կամ կշահի պետությունը՝ ստանալով զգալի դրամական հոսքեր, կամ էլ հասարկությունը՝ դավաճանությունների թիվը զգալիորեն կկրճատվի
Արմեն Պետրոսյան