Մի քիչ մտորենք օրվա համատեքստում: Զուտ թվերով'

 

1. Հայկական ԽՍՀ-ի բնակչությունը 1939 թ.-ի տվյալներով կազմել է մոտ 1 300 000 մարդ, որից մոտ 300 000 զորակոչվել է պատերազմ: Փաստորեն եթե ընդունենք, որ բնակչության մոտ կեսը կանայք են եղել, իսկ մոտ 700 000 տղամարկանցից էլ երեխաներին ու ծերերին չեն զորակոչել պատերազմի (մոտ 30 տոկոսին), ստացվում է որ Հայաստանն այդ տարիներին գրեթե ամբողջությամբ տղամարդաթափ էր եղել: Եվ եթե ԽՍՀՄ ժողովուրդների (այդ թվում նաև մեր ժողովրդի) հերոսական ինքնազոհողությունը չլիներ, ինչի հետևանքով ԽՍՀՄ զորքերի զոհերի քանակը անհամաչափելիորեն գերազանցում է գերմանականին, ապա Թուրքիան կարող էր հարձակվել Հայաստանի վրա ու երկրորդ ցեղասպանությունն անխուսափելի կլիներ(այս մասին վկայում են բազում պատմական տվյալները): Ու մարտունակ տղամարդկանց բացակայության պայմաններում պատկերացնում եք, թե ինչ լուրջ խնդիր ենք ունեցել ազգային անվտանգության տեսանկյունից? Մենք այդ տարիներին կանգնած էինք որպես ազգ վերանալու իրական վտանգի առաջ: Ու սա հանուն Խորհրդային Միություն կոչվող կայսրության պահպանման համար:

 

2. 1989 թ.-ին դեռևս Հայկական ԽՍՀ-ի բնակչությունը կազմում էր մոտ 3 500 000 մարդ: Արցախյան ազատամարտին մասնակցել է շուրջ 20 000 ազատամարտիկ: Հաշվի առնելով այն, որ մարտերն ընթանում էին ողջ հայ-ադրբեջանական սահմանով մեկ, մոտ մի 10 000 մարտիկ էլ ներառված կլինեին այդ մարտերում: Այսինքն արցախյան գոյամարտին մասնակցություն է ունեցել մեր այն ժամանակվա բնակչության մինչև 1 տոկոսն ընդամենը: Ու սա էլ հանուն մեր պետության երկնման և մեր ժողովրդի գոյապահպանության համար:
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Հ.Գ. Շատ մտածելու տեղ ունենք, շաատ:

 

Լևոն Բաբաջանյան