Երեկ երկոյան ռուսական պետական հեռուստատեսության Россия 24 հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց մի վավերագրական «փաստերի» հիման վրա ստեղծված 40 րոպեանոց Ադրբեջանի մասին պատմող մի «քարոզչաֆիլմ», որը նայելով այնպիսի տպավորություն էիր ստանում, թե երկրորդ Համաշխարհայինը հաղթել, կամ գոնե ֆաշիզմի դեմ պայքարի հիմնական դերակատարումն ունեցել է այդ «ազգույթը»:
Ընդհանրապես սուտ խոսելը քրեորեն պատժելի ու դատապարտելի արարք է եղել մարդկության պատմության ողջ ընթացքում, հատկապես, երբ այդ սուտն ունենցել է պատմական փաստերի և իրական տեղեկատվության արհետական աղավաղման և սեփական պետական քարոզչամեքենային ծառայեցնելուն համապատասխանեցված:
Ֆիլմում խոսվում էր այն «մեծ» ավանդի ու այն նշանակալից դերակատարության մասին, որն ունեցել է ադրբեջանական «ժողովուրդը» (միանգամից սկսում ես մտածել, թե նախ ինչ ասել է «ադրբեջանական ժողովուրդ», և երկրորդ ինչու չի նշվում «ադրբեջանցիներ» ձևակերպումը), այն «նվիրումն» ու պատրաստակամությունը, որ նրանք ցուցաբերել են ֆաշիստական ագրեսորների դեմ պայքարում:
Միաժամանակ հարկ է նշել, որ այդ հաղորդման մեջ չկային կոնկրետ փաստական ու արխիվային նյութեր: Նայելով այդ «պատական էսսեն»' ունկնդիրն իսկույն հավանաբար հասկացել է, թե իրականում ինչ են հասկանում ազերիները համաշխարհային պատերազմին մասնակցություն ասելով:
Երբ խոսվում է ցանկանացած ազգի' պատերազմի մասնակցության մասին, առաջին հանգամանքը, որ նշվում է, դա մարդկային ռեսուրսները, դերակատարությունը, մարտական ուղիները ճակատամարտերին մասնակցությունը և նման այլ' պատերազմի ընթացքում ցաուցաբերած կարևոր իրադարձությունների փաստումն է: Նշածս ֆիլմը դիտողը միանգամից հասկացավ, որ Ադրբեջանն իր մասնակցությունը հիմնականում ցուցաբերել է նավթի և խավիարի տեսքով, քանզի ֆիլմում խոսվում էր «թե ինչպես էին խորհրդային ինքնաթիռներն ու տանկերը սլանում Բաքվի նավթի շնորհիվ» և «ինչպես էր Բաքվի ժողովուրդըպաշարված Լենինգրադ ուղարկում վագոններով խավիար»:
Տպավորությունն այնպիսին էր, թե Ադրբեջանն այդ ժամանակ առանձին, լրիվ սուվերեն միավոր էր, ասենք Քուվեյթի, կամ Սաուդյան Արաբիայի նման, և ուղղակի դաշնակցային կամ գործընկերային շահերից ելնելով, օգնում էր բարեկամ ԽՍՀՄ-ին: Ֆիլմը ստեղծողները մոռանում են մի տարրական հանգամանք. դա ոչ թե Բաքվի նավթն էր, այլ ուղղակի Սովետական միության պետպլանի շրջանակներում տվյալ տարածաշրջանը պարտավոր էր անել այն, ինչ կհրամայեր Կրեմլը: Դա նույն է, որ ուկրաինացիները խոսեն պատերազմի տարիներին իրնց քարածխի մեծ նշանակության, Կուբանից եկող ցորենի անասելի չափերի, կամ Հայաստանում' «Հայէլեկտրո» գործարանում արտադրվեղ տանկերով հպարտանանք մենք, սա իհարկե աբսուրդի ժանրից է:
Պատերազմների մասին խոսելով' առաջին հերթին խոսում են զորահրամանտարների զորամիավորումների մասին, սակայն հարկ է նշել, որ ֆիլմում խոսված ամենաբարձր «զինվորական-հերոսը» Ասիմով ազգանվամբ ինչ-որ մի զինվորական էր' ի դեպ պատմությանը միանգամայն անհայտ:
Անընդհատ հիշատակվում էր Ադրբեջանից ռազմաճակատ մեկնած մոտ 700 հազար զինվորների մասին' չհիշատակելով ազգությունը, որից ճակատ են միայն 45 հազարը մեկնել Արցախից (չմոռանանք, որ մեր բոլոր հինգ մարշալները' Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Հովհաննես Իսակովը, Արմենակ Խամփերյանց, Սերգեյ Ագանովը բոլորը բնիկ Արցախից են) ակնհայտ է, որ միտում կա. այդ ժամանակահատվաշում Արցախի բնակչությունը կազմում էր մոտ 120 հազար մարդ' ասել է թե զորակոչվել է բնակչության մոտ 40 տոկոսը:
Անդրադառնալով ադրբերջանական քարոզչության էլեմենտար մտածելակերպին' ուղղակի հարկ է հիշեցնել, որ հայ ժողովուրդը ոչ միայն իր ակնհայտ ուղղակի մասնակցություն է ունեցել այլև ճակատ է հասցրել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, Սփյուռքում կազմակերպվել են դրամահավաքներ և ուղարկվել հայրենիք, բացի այդ հիշեցնենք, որ հայ ազգը Համաշխարհային պատերազմին իր մասնակցությունն ունեցել է նաև ֆրանսիական և ամերիկյան ուժերի կազմում: Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտում տվել է 116 սովետական միության հերոս 60 գեներալ' 10 ԱՄՆ-ից, ճակատում կռվել են 5 հայկական դիվիզիաներ, 5 մարշալներ, ռազմաճակատ են մեկնել ավելի քան 600 հազար հայորդիներ, որից 300 հազար չի վերադարձել:
Այդ 40 րոպեանոց «պատմաֆիլմի» կուլմինացիան այն էր, որ տեսաֆիլմի 20 րոպեն նվիրված էր հայր և որդի Ալևներին, նրանց «ունեցած մեծ ավանդը» պատերազմի վետերանների կատարած աշխատանքը գնահատելու գործում: Ադրբեջանական բախտախնդիր լրագրողները ջանք չէին խնայել ըստ առժանվույն ներկայացնել իրենց խաներին, որոնք «մեծ ու հումանիստական» գաղափարներով օժտված անհատականություներ են, խոսվում էր, թե «ինչքան հանդուրժող է դարերի խորքից եկող բազմադարյա ադրբեջանական ազգը»:
Ամփոփելով կարևոր է նշել հետևյալը' ունենալով այդքան մեծ ավանդ պատերազմում' թե մարդկային ռեսուրսներով, թե ռազմարվեստի, թե գիտության ոլորտներում, մենք խնդիր ունենք ներկայանալու, և մեր իրական դերակատարւմը մատուցելու նոր սերդին, իսկ ազերիները, չունենալով ոչ մի շոշափելի ներդրում ու ավանդ հայրենականին, այդ մաշստաբի ֆիլմով զբաղեցրել էին ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաալիքը, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհում, հականալի է, որ կարողանում են միլիոնների շնորհիվ աշխարհին պատմել հեքիաթներ:
Ասեմ ավելի դեռ կշարունակել պատմել ու ներկայանալ որպես հրեշտակներ, եթե այս տեղեկատվական ոլորտում չձեռնարկենք կոնկրետ ռազմավարական քայլեր' ըստ արժանվույն ներկայանալու համաշխարհային հասարկությանը:
Շնորհավոր մայիսի 9-ը...
Արմեն Հովասափյան