Վրաստանի Խորհրդարանը 13 ժամ տևած արտահերթ նիստի արդյունքում հաստատեց կառավարության կազմը: Վարչապետ Ի.Ղարիբաշվիլին, ներկայացնելով Կառավարության նոր կազմը և ծրագիրը, խոստացավ անել ամենը՝ երկիրը տանելու տնտեսական և սոցիալական զարգացման ճանապարհով:
Քութաիսիում տեղակայված Խորհրդարանի շենքի մոտ նոր Կառավարության կազմի հաստատման դեմ բողոքող ցուցարարների, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հույսերը չարդարացան, և Խորհրդարանը 87 կողմ, 38 դեմ ձայներով հաստատեց Կառավարության կազմը, որը կրկին կղեկավաևրի Ի.Ղարիբաշվիլին:

 

Հ.Գ. Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի կինը՝ Թինաթին Խիդաշելին, նոր Կառավարոթյան կազմում կաշխատի որպես Պաշտպանության նախարար:

 

Ալիկ Էրոյանց