Քիչ առաջ հերթական գույժը հաստատվեց՝ ՀԷՑ-ը և մի քանի այլ ընկերություններ՝ 1կվ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամ բարձրացնելու հաշվարկով, հայտ են ներկայացրել ՀԾԿՀ-ին: Կասկած չունենալով, որ այն կբավարարվի ամբողջությամբ, կամ գրեթե ամբողջությամբ կարելի է կանխատեսել, թե սա մեր երկրի համար ինչ սոցիալական նոր աղետ կարող է բերել իր հետևից:
Տարիներ շարունակ խոսվում է, որ «Հայաստանի էլցանցերն» աշխատում է վնասով, իսկ վնասի փոխհատուցման ամենահեշտ ճանապարհը մնացել է նույնը՝ քերել ժողովրդի կաշին՝ ի հաշիվ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: Մինչդեռ, եղան բազմաթիվ հրապարակումներ, որ ՀԷՑ-ի վերնախավի աշխատավարձերը հասնում են հազարավոր դոլարների, որ այդ ընկերության մենեջմենթը, մեղմ ասած, փնթի է, վատ, անարդյունավետ:
Նման պայմաններում անտրամաբանական է՝ ինչո՞ւ էլցանցերի կառավարման «արդյունավետությունից» բխող հետևանքների ու կուրուստների ողջ «կուժն ու կուլան» պետք է միշտ կոտրվի օրվա հացով ապրող ժողովրդի գլխին:
Հայկ Ռոբերտի Խաչատրյան