Սովորաբար աշխատում եմ զերծ մնալ հայրենասիրական պաթոսից, բայց մի տեսակ չի ստացվում, երբ ականտես ես լինում թե ինչպես է փորձ արվում միախառնել Արցախն ազատագրած ժողովրդի արյունը գեորգեւյան անիմաստ ժապավենների գույներով, երբ ստվերվում է, երկրորդ պլան է մղվում մեր ամենափառահեղ հաղթանակի օրը՝ Շուշիի ազատագրումը: Լեռնային հարսանիքով ոչ միայն ազատագրվեց գեղեցկուհի Շուշին, այլեւ ամուր հիմք դրվեց ամբողջ Արցախի ազատագրման, Հայաստանի եւ մեր բոլորի անվտանգության ամրապնդման համար:
Ցավալին նաեւ էն է, որ Հայաստանում շատերը ոչ միայն չեն արժեվորում Շուշիի ազատագրումը, այլեւ չգիտեն էլ, թե ինչ է խորհրդանշում գեորգեւյան ժապավենը: Չգիտեն, որ էդ ժապավենը երկրորդ համաշխարհայինի, էլ չեմ ասում Հայաստանի, հետ բացարձակ որեւէ աղերս չունի:
Ասածս ինչ է՝ գնահատենք մեր իրական ձեռքբերումները, եթե դրանք չի գնահատվում, ապա հետո շատ դժվար է լինում էդ ձեռքբերումները պահելը:
Մկրտիչ Իսրայելյան