Թուրքիայից ներկրվող թռչնամիսը, ձուն ու ֆերմերական այլ հումքի ներկրումը բազմիցս դժգոհության առիթ են հանդիսացել հայրենական ֆերմերների համար: Մասնավորապես ձվի ու թռչնամսի արտադրողները բողոքում էին շուկայում թուրքական ցածրորակ և էժանագին պրոդուկտի առկայությունից:

 


Այսօր ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի մայիսի 7-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից ՀՀ տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, ոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

 


Այս որոշումը ունի թե դրական և թե բացասական միտումներ.
1.Շուկայում թուրքական ապրանքի բացակայությունը կարող է շուկայում տվյալ ապրանքի դիֆիցիտ առաջացնել, որի հետևանքով էլ կարող է տեղի ունենալ տվյալ ապրանքի գնի ավելացում

 


2.Սա շատ լավ հնարավորություն է շուկայում դիրքերի ամրապնդման, ծավալների ավելացման և շուկայի դիֆիցիտի լրացման համար
Ճիշտ է առաջին տարբերակի ռիսկը մեծ է, բայց և այնպես կարծում եմ, որ մեր տեղական արտադրողները կդրսևորեն խոհեմություն ու շուկայի դիֆիցիտի պայմաններում շահույթի մեծացումը կանեն ոչ թե պրոդուկտի թանկացման այլ արտադրության և վաճառքի ծավալների ավելացման միջոցով:
Ենթադրում եմ, որ ապօրինի գնաճի կանխարգելման և պատժամիջոցների կիրառման ուղղությամբ պետությունը ևս կմշակի հստակ մեխանիզմներ:
Ինչևիցե, սպասենք արդյունքներին:

 

 

Տիգրան Հարությունյան