Էրդողանն այսօր Բաշթեփեի իր նստավայրում ընդունելու է ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին: Պատմաբանների հավաքի այդ նպատակը Հայոց ցեղասպանության հետ կապված որոշ հարցերի, Թուրքիայի հակաքայլերի ու Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ թուրքական կողմի նոր մոտեցումների հստակեցումն է:

 

Հրավիրյալների թվում է նաև ամերիկացի պրոֆեսոր Հեյթ Լոուրին, ով հայտնի է իր թուրքամետ դիրքորոշմամբ ու ժխտողականությամբ, ով ակտիվ կապերի մեջ է եղել թուրքական իշխանությունների ու դիվանագիտական շրջանակների հետ ամերիկյան Փրինսթոն համալսարանում իր աշխատած տարիներին: Դեռ 1990 թ. ի հայտ էին եկել հստակ փաստեր թուրքական պետության հետ նրա կապերի վերաբերյալ և ամերիկացի բազմաթիվ պատմաբաններ մեղադրել էին նրան' Թուրքիայի շահերն սպասարկելու մեջ:

 

Լևոն Հովսեփյան