Հետաքրքիր է միայն ինձ է թվացել, թե՞ էլի մարդիկ կան ովքեր մտածում են, որ «տաքսիստ շոուն» բավական լավ մշակված շոու էր: Շատ լավ դաս էր տալիս պաշտոնյաներին հարգարժան տաքսիստը: Սակայն նա եթե մի հարցի էլ անդրադառնար լրիվ կատարյալ արդարության մարտիկ կդառնար: Հարգելի տաքսիստից հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է հրահանգել, կամ ում դաբրոյով են մինիմալը 500-600 դրամով եւ 1 կմ 100 դրամով քշող տաքսիների 99.9 տոկոսի հաշվիչներով 5կմ վազքը արժենում 1000 դրամ:

 

Թե ասենք դա արդար ավանտյուրա է? Խոսքս չի վերաբերում կոնկրետ էդ տաքսիսիտին, գուցե իր մեքենայի հաշվիչը նորմալ է աշխատում ու չի կեղծում, բայց կեղծված հավիչներով աշխատում են տաքսիների մեծամասնությունը: Էդ լրիվ նույնն բան է, որ խանութից 1 կգ շաքարավազի համար վճարես, բայց քեզ վաճառեն 800 գրամ:

 

Մկրտիչ Իսրայելյան