ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպում է ամենամյա մրցույթ-ցուցահանդես «Տարվա նախագիծ և կառույց-2015» խորագրով:
Մրցույթ-ցուցահանդեսի նպատակն է' մրցույթին նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկների բացահայտումը՝ բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների և գաղափարների ներառմամբ։
Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել անհատ ճարտարապետներ, հեղինակային խմբեր և նախագծային կազմակերպություններ։
Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված աշխատանքների ուսումնասիրությունից և գնահատումից հետո որոշվելու են հաղթող-մրցանակակիրները, իսկ գլխավոր մրցանակի արժանացած աշխատանքի հեղինակ մասնակցին կամ մասնակիցներին տրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ:
Տեղեկացնենք, որ մրցույթ-ցուցահանդեսը կանցկացվի 2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը' ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը' 2015 թվականի նոյեմբերի 20-ը։
Հասմիկ Պետրոսյան